ԿԳՄՍՆ-ն միայն սեպտեմբերի 6-ին է հասկացել, որ բացակա գրքերի համար նոր մրցույթներ են պետք
Սեպտեմբերի 6-ին ԿԳՄՍՆ-ն հայտարարել է գրքերի տպագրության համար նոր մրցույթներ։
ArmLur.am-ը հարցում է ուղարկել նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ինչի համար են նոր մրցույթները, և որքանով է ճիշտ հայտարարել նոր մրցույթներ, այն դեպքում, երբ նախորդները ո՛չ նախատեսված ժամանակի են կատարվել, ո՛չ արդյունավետ են եղել։
Նախարարությունից պատասխանել են․
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սույն թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարել է նոր դրամաշնորհային մրցույթներ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, ինչպես նաև՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների բացակա դասագրքերի համար»:
Այսինքն, նախարարությունը միայն սեպտեմբերի 6-ին է հասկացել, որ բացակա գրքերի համար նոր դրամաշնորհային մրցույթներ են պետք։
Նախարարությունը լռում է, ծնողները՝ բողոքում, որ դասագրքեր չկան։ Ուսուցիչները բողոքում են ստեղծված նոր Emis համակարգի, ցածր աշխատավարձի, քայքայված կրթական ոլորտի դեմ։
Իսկ այս ընթացքում Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից խնդրում է, որ այս գործընթացները ձախողված չհամարենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչ. Ուսումնական տարին սկսել է, բայց չկան ոչ թեմատիկ պլան, ոչ դասագրքեր
- Գրքերը հանել են, գնահատականները հանել են, վերջն ի՞նչ է լինելու. Հարցում
- ԿԳՄՍՆ-ն դպրոցների տնօրեններին հանձնարարել է՝ զերծ մնալ ծնողներին դասագրքերը գնելու կամ դրանց էլ.տարբերակները պատճենելու ուղղորդումներից
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան