Կլոր սեղանի շուրջ․ «ՀԱՅ ՖԵՍՏԸ» հանդիպում է Ավինյոնին
«ՀԱՅ ՖԵՍՏ» 21-րդ կատարողական արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա բացառիկ իրադարձություն, որը կմիավորի երկու հայտնի թատերական փառատոների՝ «ՀԱՅ ՖԵՍՏ» -ի և Ավինյոն փառատոնի ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում կանցկացվի կլոր սեղան, որտեղ մասնակիցները կկարողանան քննարկել թատերական միտումները, նոր ուղղություններն ու մարտահրավերները, որոնց բախվում են ժամանակակից թատրոնները։
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ի ծառայությունից նշում են, որ գրավելով թատերասերների ուշադրությունը՝ «ՀԱՅ ՖԵՍՏՆ» արդեն հաստատվել է որպես թատերարվեստի զարգացմանն ու մշակութային փոխանակմանը նպաստող խոշոր իրադարձություն: Այս տարի փառատոնն ավելի մեծ ուշադրություն է գրավում, քանի որ այն դառնում է Ավինյոն փառատոնի ներկայացուցիչների հետ հանդիպման և երկխոսության հարթակ։
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում անցկացվող Ավինյոն փառատոնը թատերական աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ իրադարձություններից է։ Այստեղ հավաքվում են աշխարհի տարբեր երկրների լավագույն թատերական խմբերն ու ռեժիսորները՝ ներկայացնելով ժամանակակից բեմադրություններ և ուսումնասիրելով թատերարվեստի նոր ձևերը:
«ՀԱՅ ՖԵՍՏ» 21-րդ կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ս/թ հոկտեմբերի 2-ից 8-ը։
«ՀԱՅ ՖԵՍՏԸ» ամենամյա կատարողական արվեստների միջազգային փառատոն է, որը իրականացվում է Հայաստանում: Առաջին անգամ կայացել է 2003-ին: Հայ հանդիսատեսը «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակներում հնարավորություն է ստանում ծանոթանալ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ կատարողական արվեստի արժեքներին։
2019-2021թթ. ԵՓԱ-ն (Եվրոպական Փառատոների Ասոցիացիա) թվով 715 եվրոպական փառատոններից «ՀԱՅ ՖԵՍՏ» Միջազգային Թատերական Փառատոնը ընտրել և ընդգրկել է 24 ԼԱՎԱԳՈւՅՆԵՐԻ ցանկում: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան