Վահան Հովհաննիսյան. Հայկոն չի կարող չգիտակցել այս պարզ քաղաքական ալգորիթմը
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով Հայկ Մարությանի հայտարարություններին, գրում է.
«Հայկոյի հետընտրական մոտիվացիոն վարքագիծը կարելի է պայմանավորել կիսհաղթանակի էյֆորիայով, բայց եթե ավելի լուրջ փորձենք հասկանալ նրա երեկվա ելույթը, ապա բազում հարցեր են առաջանում, այսպես.
1. Եթե Հայկոն դեմ է իշխանափոխության օրակարգին, ապա պատրաստ է պաշտոնավարել 5 տարի:
2. Եթե պատրաստ է պաշտոնավարել 5 տարի, ապա ստիպված է համագործակցել ՔՊ-ական իշխանության հետ:
3. Եթե պատրաստ է համագործակցել ՔՊ-ական իշխանության հետ, ապա ՔՊ-ական է:
Հայկոն չի կարող չգիտակցել այս պարզ քաղաքական ալգորիթմը, հակառակ պարագայում նա չի կարող պաշտոնավարել ոչ միայն 5 տարի, այլև՝ 5 շաբաթ. Մամիկոն Ասլանյանը վկա:
Չշտապենք քլնգել, հույս ունենանք, որ խելքի կգա»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Մարությանի առաջարկությունները Փաշինյանի «դեմքը փրկելու» մասին են
- Քաղաքական 3 ուժերին Մարությանի ուղղած առաջարկը խոցելի է և կարող է հանգեցնել ՔՊ-ի թեկնածուի՝ քաղաքապետ ընտրվելուն. Մելոյան
- Կոալիցիան եթե չկայանա, ապա դրա ուղիղ պատասխանատվությունը Մարության Հայկինն է.Արսեն Բաբայան
- Մենք առաջադրենք թեկնածու, մյուս ընդդիմադիր կուսակցությունները քվեարկեն այդ թեկնածուի օգտին․ Մարությանի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա