Մարիա Զախարովա. Ռուսաստանի Դաշնությունը խորապես անհանգստացած է ԼՂ իրավիճակի կտրուկ սրմամբ.
Ռուսաստանի Դաշնությունը խորապես անհանգստացած է Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ: Ամենշաբաթյա ճեպազրույցում այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք այդ մասին տեղեկություն ենք ստանում տարբեր աղբյուրներից։ Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ. Տեղեկություններ կան ադրբեջանական զինուժի սկսած, ըստ Բաքվի, «հակաահաբեկչական գործողությունների» և տեղի հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների մասին:
Ռուսական կողմը հորդորում է հակամարտող կողմերին կնխել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական և դիվանագիտական կարգավորման ճանապարհին»,-ասաց Զախարովան։
«Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը (դա մենք բազմիցս կրկնում ենք և հատկապես այսօր ուզում ենք ուշադրություն հրավիրել այս հայտարարությունների վրա) շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների մի շարքում, որոնք ընդունվել են 2020-ից 2021 թվականների միջև»,-ավելացրեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտը, այլ քաղաքներ ու գյուղեր. ՀՀ ԱԳՆ
- Կանայք, երեխաները լացելով իջել են նկուղ, շուրջն անդադար կրակոցներ են. Պատմում են Ստեփանակերտից
- Ստեփանակերտի փողոցներում. Դպրոցից տուն վերադարձող երեխաները սարսափած են