Սուրենյանց. Մարությանի առաջարկությունները Փաշինյանի «դեմքը փրկելու» մասին են
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով Հայկ Մարությանի երեկվա հայտարարությանը, գրում է.
«Սեպտեմբերի 17-ի ընտրությունների ուղերձը շատ հստակ էր՝ ժողովուրդը մերժում է Նիկոլ Փաշինյանին:
Անդրանիկ Թևանյանի ու Վարդան Ղուկասյանի հետընտրական առաջարկությունները միտված են հանրային այդ տրամադրությունների կապիտալիզացիային:
Հայկ Մարությանի երկու առաջարկությունները Նիկոլ Փաշինյանի «դեմքը փրկելու» մասին են:
Առայժմ այսքանը՝ այն հույսով, որ Հայկը հետ կանգնի իր «կառուցողական» կեցվածքից, որը կես քայլ է բաժանում նրան «քաղաքական գերեզմանի» կանգառից, որտեղ Նիկոլը սպասում է իր «հաճախորդներին»»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական 3 ուժերին Մարությանի ուղղած առաջարկը խոցելի է և կարող է հանգեցնել ՔՊ-ի թեկնածուի՝ քաղաքապետ ընտրվելուն. Մելոյան
- Կոալիցիան եթե չկայանա, ապա դրա ուղիղ պատասխանատվությունը Մարության Հայկինն է.Արսեն Բաբայան