Սուրենյանց. Նիկոլը մինչև վերջ սպանել է Հայաստանի սուբեկտությունը, կործանել է Արցախը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Եթե մի երկրի ինքնիշխանություն Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի հույսին է, ուրեմն՝ այլևս պետություն չունենք: Լավ, որևէ լուրջ մարդ հավատո՞ւմ է, որ Փաշինյանն «ինքնիշխական» է: Նիկոլը մինչև վերջ սպանել է Հայաստանի սուբեկտությունը, կործանել է Արցախը ու ի վերջո՝ ժառանգություն է թողելու մի երկիր, որն ավելի փոքր է լինելու տարածքով ու ավելի կախյալ է լինելու Ռուսաստանից: Սա է Փաշինյանի «ինքնիշխանության» գինը»։