Արցախի քաղաքական և անվտանգային պարտավորություններից հրաժարվելը կանաչ լուս է եղել Ադրբեջանի համար. Տիգրան Աբրահամյան
«Կատարվողը տեղային մարտերը որևէ ձևով չենք կարող համարել, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանը, Արցախի ուղղությամբ լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացվում, որոնք ուղեկցվում են ադրբեջանական զինանոցի գրեթե բոլոր միջոցների կիրառմամբ»-կառավարության շենքի դիմաց ընթացող ինքնաբուխ հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա հայտնեց, որ ադրբեջանական կողմն իր խնդիրները լուծելուց որևէ բանի առաջ կանգ չի առնում:
«Սրանք միջազգային որևէ դերակատարի համար, որոնք Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախի հարցով բանակցային գործընթացում ներգրավված են եղել, որևէ մեկի համար նորություն չի եղել: Պետք է արձանագրել, որ միջազգային միջազգային հիմնական դերակատարները, որևէ կանխարգելիչ քայլ չեն արել ադրբեջանին հետ կանգնեցնելու պատերազմի գնալու գործողություններից և այս պահին էլ ընթացող ինտենսիվ մարտերը ցույց են տալիս, որ պատերազմի մեկնարկից հետո էլ որևէ բավարար միջազգային ջանք փաստացի չի գործադրվել»,-հայտարարեց պատգամավորը:
Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանը Արցախում խլացրել է նաև տեղեկատվության միջոցները և Արցախից տեղեկություններ դժվարությամբ են գալիս:
Նա հայտնեց որ ադրբաջանական զինուժն առաջնագծի մեկ տասնյակ ուղղություններով փորձել է մխրճվել Արցախի տարածք, բայց այն իրենց չի հաջողվել:
Հայտնելով որ շրջափակման պայմաններում Արցախում դժվար է պաշտպանությունն իրականացնել՝ Աբրահամյանն ասաց. «Այս պայմաններում Հայաստանում պետք է լինի մի իշխանություն, որը կատարի պատմականորեն ստանձնած իր պարտականությունները Արցախի ժողովրդի հանդեպ: Արցախի քաղաքական և անվտանգային պարտավորություններից հրաժարվելը կանաչ լուս է եղել Ադրբեջանի համար իր խնդիրները ուժի կիրառման միջոցով իարկանացնելու համար»:
Նա դժվարացավ ասել թե ինչպիսին կլինի խաղաղապահների՝ ի դեմս ՌԴ-ի դերակատարությունը իրավիճակի հանգուցալուծման հարցում:
Արցախում և հայաստանում պատերազմից հետո և այս փուլումոր ոշակի ակնկալիք կար, որովհետև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը նպատակ ուներ ապահովելու արցախցիների անվտանգությունը, բայց ժամանակը և հատկապես այսօրվա իրադարձությունները ցույց են տվել, որ այդ ֆունկցիան որևէ ձևով իրացված չէ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ առաջիկա ժամերին պարզ կլինի միջնորդների ջանքերը:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտը՝ թշնամու հրետակոծության հետևանքով
- Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտը, այլ քաղաքներ ու գյուղեր. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին