Հասարակություն 08:48 19/09/2023

Տ. Հակոբյան. «Եթերի թույնը հանրային մուլտիպլեքս բերել- լցնելու» պատասխանատուներից մեկը Ա. Բաբաջանյանն է

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նախորդ շաբաթ «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը իր մի քանի կուսակիցների հետ «խաչակրաց արշավանք»  էր սկսել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դեմ: Մեզ հասցեագրված «քննադատության»  առիթը (պատճառներն, ըստ իս,  ավելի խորն են) հանրային մուլտիպլեքսում երկու ռուսական հեռուստաալիքների  հեռարձակումն է։

Պատվարժան կուսակցականները Հանձնաժողովին  մեղադրում են կամքի բացակայության,  «ռուսական ամբողջ եթերի թույնը Հայաստանի հարկատուներին պատկանող հանրային մուլտիպլեքս բերել-լցնելու» մեջ և այլն: Ա. Բաբաջանյանը նույնիսկ  հայտարարել էր, որ հանձնարարել է իրավաբաններին պարզել ՀՌՀ անգործության հիմքերը՝ հայցով համապատասխան մարմիններ  դիմելու նպատակով։

Եվ քանի որ Հայաստանի մեդիա դաշտը կարգավորող մարմնի դեմ քարոզչական արշավը համակարգված բնույթ էր կրում, մոլորեցնում էր  հանրությանը, ստվեր էր գցում Հանձնաժողովի աշխատանքների վրա, ստիպված եմ հնարավորինս հակիրճ պատասխանել հնչած մեղադրանքներին: և այսպես.

Համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի  (ընդունվել էր 2020 թ․օգոստոսին) և ՀՀ և ՌԴ միջև կնքված միջկառավարական Համաձայնագրի (ստորագրվել է 2020 թ․ դեկտեմբերին) ռուսական հեռուստաալիքները մուլտիպլեքսում հեռարձակվում են առանց ՀՌՀ կողմից տրվող լիցենզիայի և նրանց գործունեությունը չի կարգավորվում Հանձնաժողովի կողմից։  Ուստի, Հանձնաժողովը լիազորություններ չունի խախտումների դեպքում վարչական վարույթներ հարուցել այդ հեռուստաալիքների նկատմամբ, տույժեր կիրառել, կասեցնել կամ չեղարկել լիցենզիան։ Միջկառավարական համաձայնագրում ամրագրված  է, որ փաստաթղթի  իրագործման լիազոր մարմիններն են՝ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը (ՌԴ կողմից) և  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարուրությունը (ՀՀ կողմից), իսկ  Համաձայնագրի կիրառման, այդ թվում՝ հնարավոր տարաձայնությունների հաղթահարման նպատակով լիազոր մարմինները տարին առնվազն մեկ անգամ պետք է խորհրդակցություններ անցկացնեն, անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբեր ստեղծեն կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու համար: Ինչպես տեսնում եք, այս կոնտեքստում ՀՌՀ լիազորությունները խիստ սահմանափակ են:
Հիմա ամենակարևորի մասին․  Օրենքն, ինչպես նշեցի,  ընդունվել էր 2020 թ․-ին, այսինքն՝   նախորդ գումարման   Ազգային Ժողովի կողմից: Այդ ժամանակ պարոն Բաբաջանյանը Ազգային ժողովի  պատգամավոր էր և (ուշադրություն N1) կողմ էր քվեարկել այն օրենքին,  որն իր խոսքով «ռուսական ամբողջ եթերի թույնը բերեց-լցրեց հանրային մուլտիպլեքս»:   Ավելին,   ԱԺ պատգամավոր Ա.Բաբաջանյանը (ուշադրություն N2) այդ օրենքի (որը հնարավորություն էր տալիս օտարերկյա հեռուստաալիքների սփռումը մուլտիպլեքսում միջպետական պայմանագրերի միջոցով) համահեղինակն է (կրկնե՛մ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԸ): Այսպիսով, տրամաբանությունը հուշում է, որ  օրենքի համահեղինակ և ջատագով (համացանցում պահպանվել են նրա ելույթներն  օրենքի ընդունման անհրաժեշտության մասին) Ա.Բաբաջանյանը «թույնը Հայաստանի հարկատուներին պատկանող հանրային մուլտիպլեքս լցնելու»  գլխավոր  պատասխանատուներից մեկն է:

Չեմ բացառում, որ բազմազբաղ  կուսակցապետը  պարզապես մոռացել է իր հեղինակած օրենքի և ՌԴ-ՀՀ համաձայնագրի դրույթների մասին:  Ուստի, հույս եմ փայփայում, որ այս հիշեցումից հետո պարոն Ա.Բաբաջանյանը կվերաձևակերպի իրավաբաններին իջեցված հանձնարարականը՝ այս անգամ ուսումնասիրել  հենց Ա.Բաբաջանյանի  «հանցավոր գործունեությունը»,  ինչի պատճառով  իր իսկ խոսքերով   «սպառնալիքներ առաջացան  Հայաստանի ազգային  անվտանգությանը»: Կամ չսպասելով իրավաբանների եզրակացությանը՝ ներողություն կխնդրի Հանձնաժողովից  և Հայաստանի քաղաքացիներից մանիպուլյատիվ և ապատեղեկացնող ելույթների համար։

Մեր  «անգործությունը» հերքող  փաստեր ներկայացնելու կարիք չեմ տեսնում: ՀՌՀ-ն ձևավորված է ՀՀ Սահմանադրության պահանջով և  իր գործունեության մեջ առաջնորդվում է բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահով:

Մասնավորապես,   ռուսաստանյան մեր գործընկերների հետ մշտապես բաց և անկեղծ երկխոսության  մեջ ենք, ՀՌՀ իրավասության շրջանակներում գտնվող բազմաթիվ խնդիրներ ենք լուծել, կամ լուծման ճանապարհին ենք: Իսկ բազմիցս հնչեցրած իմ փաստարկված դիրքորոշմանը  հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի (անկախ նրանից ռուսական են, ամերիկյան, թե հնդկական) սփռման վերաբերյալ  հանրությունը (այդ թվում անձամբ պարոն Բաբաջանյանը) քաջածանոթ է,  կարիք չկա այն կրկնել:
Առայժմ այսքանը:

P.S. Սեպտեմբերի 8-ին ընդունել էի ՌԴ թվային զարգացման կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության պատվիրակությունը  փոխնախարար Բելա Չերկեսովայի գլխավորությամբ (երկու տարվա ընթացքում սա մեր երրորդ հանդիպումն էր): Քննարկեցինք բազմաթիվ հարցեր,  այդ թվում  երկու երկների հեռուստաեթերներում «անցանկալի» բովանդակության նվազեցմանը միտված քայլեր: Տիկին փոխնարարի հետ համաձայնության եկանք կարևոր   խնդրի շուրջ, «սառեցնելով» ռուսական կողմի մի նախաձեռնության իրագործումը, որը բացասական ազդեցություն կունենար հայկական հեռուստագովազդի շուկայի վրա: Հասկանալի է, որ ոչ բոլոր քննարկման հարցերի շուրջ կարող եմ հրապարակավ խոսել, բայց վստահորեն պնդում եմ, որ բոլոր խնդիրների քննարկումը միշտ անցնում է անկեղծ փոխըմբռնման  մթնոլորտում: և կանոնավոր աշխատանքները ՌԴ շահագրգիռ մարմինների հետ շարունակվելու են հանուն Հանրապետության:

Ինչու՞ ավելացրեցի այս հետգրությունը: Որովհետև, ՀՌՀ-ի դեմ արշավը սկսվեց այս հանդիպման մասին մամլո հաղորդագրությունը տարածելուց անմիջապես հետո: Մի գուցե պատահական համընկնում էր...»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}