Քաղաքագետ. Եթե ՀՀ ԶՈՒ-ն այսօր չփորձի ճեղքել Արցախի բլոկադան, ապա վաղը պատերազմը տեղափոխվելու է ՀՀ տարածք
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Արցախի անկախությունը։ Ոչ ոք պետք է չկարողանա ասել, թե այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, Ադրբեջանի ներքին հարցն է։ Ցավոք, այս պահի դրությամբ բոլոր մեկնաբանություններն ու «արդարացումները» այդ երանգավորումն ունեն։
Սա քաղաքական խնդիր է։ Հայաստանը պետք է «դուրս բերի» Արցախը «Ադրբեջանի կազմից»։ Դա հնարավոր է միայն Արցախի անկախությունը ճանաչելով։ Ուրիշ տարբերակ չկա։
Նաև պետք է ռազմական օգնություն ցուցաբերել Արցախին։ Սա նույնպես օրհասական հարց է։ Սա նաև պատերազմի պարտադրանքն է։ Նման վիճակներում միանգամայն այլ տրամաբանություն է գործում՝ նախ պետք է փրկել հայրենակիցներին։
Եթե ՀՀ ԶՈՒ-ն այսօր չփորձի ճեղքել Արցախի բլոկադան, ապա վաղը պատերազմը տեղափոխվելու է ՀՀ տարածք։ Սա չի կարելի չհասկանալ։ Իսկ հասկանալ ու ոչինչ չանելը նույնպես դավաճանություն է»։
Հարակից հրապարակումներ`
- Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար. Թաթոյան
- Արցախի քաղաքական և անվտանգային պարտավորություններից հրաժարվելը կանաչ լուս է եղել Ադրբեջանի համար. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն իրեն կարողանում են թույլ տալ ՄԱԿ-ի նիստերի մեկնարկի օրը սկսել մարդկանց ոչնչացման գործողություններ. Ռուբեն Վարդանյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս իրավիճակը հապճեպ քայլեր է պահանջում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի