Ցանկացած րոպե, ուշացում կյանք է արժենում. Արցախցի ուսանող
«Ցանկացած րոպե, ուշացում կյանք է արժենում։ Տեղեկություններ կան, որ Արցախում վիրավոր երեխաներ են տեղափոխվել մանկական հիվանդանոց»,-ՀՀ կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց արցախցի ուսանողը։
Նա նշեց՝ պահանջում են ՀՀ իշխանություն կոչվածներից նախ և առաջ ոչ թե դիրքորոշում հայտնել 3-4-րդ երկրի նման, այլ տեր կանգել Արցախին, 120 հազար արցախահայությունը։
«Նույն վիճակը կարող է լինել Հայաստանի տարբեր անկյուններում, նույն ձևի են արձագանքելու»,- ասաց արցախցի երիտասարդը։
Նա պահանջում է, որ Հայաստանն այս պահին ճանաչի Արցախի անկախությունը. «Էլ ե՞րբ պետք է արվի, եթե այս պահին 120 հազար հայ ցեղասպանվում է իր հողի վրա, էլ ինչի՞ համար է պահվում այդ հնարավորությունը։
Սպասում ենք արձագանքների, թող արձագանքեն։ Սահմանադրությամբ պարտավոր են տեր կանգնել իրենց յուրաքանչյուր քաղաքացու։ Սահմանադրությամբ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը Հայաստանն է, թող երաշխավորեն այդ անվտանգությունը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ԳՄ. Փաշինյանը պարտավոր է առաջնորդվելով ճանաչում հանուն փրկության սկզբունքով՝ դիվանագիտական ջանքեր գործադրի ճանաչելու Արցախի անկախությունը
- Արցախում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ
- Արցախում Ալիևի կողմից ցեղասպանության իրագործման վախն ավելի մեծ է, քան երբևէ․ ֆրանսիացի պատգամավոր
- Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում․ Մեդվեդև
- Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխա, վիրավորներ. ՄԻՊ
- Արցախի վրա հարձակումը տեղի է ունենում այն օրը, երբ մեր տեղեկություններով ՔՊ-ն վերահաշվարկի գործողությունների է դիմում. Թևանյան
- Արցախցի ուսանող. Էս շենքում գտնվողներ, իջեք ու նայեք մեր աչքերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին