Աշխարհում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների քանակն ավելացել է
Բանկային տրոյացիների տեղադրման փաթեթների քանակը 2023 թվականի երկրորդ եռամսյակում շարունակել է աճը և կազմել 59 167։ «Կասպերսկի» ընկերության փորձագետների տվյալներով՝ աճի միտումը նկատվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ հայտնաբերվել է 55 614 նման փաթեթ՝ 1667-ով ավելի, քան 2022-ի առաջին եռամսյակում, և 31 010-ով ավելի, քան մեկ տարի առաջ՝ 2021-ի երկրորդ եռամսյակում:
Հակառակ միտումն է ի հայտ եկել մոբայլ շորթող տրոյացիների փաթեթների մասով, որոնք այս տարվա ապրիլ-հունիսին 1318-ն էին։ 2022-ի երկրորդ եռամսյակում ընկերությունը հայտնաբերել է մոբայլ շորթող տրոյացիների 3821 տեղադրման փաթեթ, դա գրեթե երկու անգամ (1879 միավորով) ավելի է նախորդ եռամսյակի ցուցանիշից և 198 փաթեթով ավելի, քան 2021-ի երկրորդ եռամսյակում։
Հայտնաբերված վնասաբեր տեղադրման փաթեթների քանակը նվազել է. ընկերության տվյալներով, եթե ընթացիկ տարվա նույն ամիսներին օգտատերերի բջջային սարքերում հայտնաբերվել է 370 327 վնասաբեր տեղադրման փաթեթ, ապա 2022-ի երկրորդ եռամսյակում հայտնաբերվել է 405 684 նման փաթեթ, ինչը 110 933-ով պակաս է նախորդ եռամսյակի ցուցանիշից և 480 421-ով պակաս 2021-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից։