Բրիտանական իշխանություններն անհանգստացած են երեխաների շրջանում նիկոտինային քաղցրավենիքի տարածվածությամբ
Միացյալ Թագավորության Առողջապահության նախարարությունը մտահոգված է վայպերի շուկայում հյտնված նիկոտինի փոշու տեսքով կոնֆետով, որը կարող է օրինական կերպով վաճառվել երեխաներին: Օրենքի համաձայն՝ նման փոշին ծխախոտի արտադրանքի տեսակ չի համարվում։ TimesNewsUK-ի փոխնցմամբ՝ արտադրողները ասում են, որ նիկոտինային կոնֆետները կարող են ավելի քիչ վնասով փոխարինել էլեկտրոնային վայպերներին:
Բրենդների մեծ մասն առաջարկում է երեխաների համար հարմար համեր, ինչպիսիք են ծամոն ելակի, վանիլի գունավոր փաթեթավորմամբ, որտեղ ներկայացված են մուլտհերոսներ, թեև որոշ կոնֆետներ պարունակում են շատ ավելի շատ նիկոտին, քան ծխախոտը: Բացի այդ, 20 հատիկից բաղկացած տուփն արժե մոտ 4,50 ֆունտ ստեռլինգ, ինչը նշանակում է, որ երեխաները կարող են համեմատաբար էժան մեծ քանակությամբ նման կոնֆետներ գնել:
Ալիս Ուայզմանը՝ Հանրային առողջության տնօրենների ասոցիացիայի կախվածության մասնագետը և բրիտանացի այլ հակածխախոտյին փորձագետները, կոչ են արել կառավարությանը փակել իրավական բացը, որը թույլ է տալիս նիկոտինի փոշի վաճառել: «Այս չափազանց վնասակար և կախվածություն առաջացնող նիկոտինային կոնֆետների վաճառքը երեխաներին և երիտասարդներին լիովին անընդունելի է»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է Ուայզմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի իրացման խոշոր դեպքեր են բացահայտել
- ՊԵԿ. Փորձ է արվել ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային արտադրանքի չհայտարարագրված մեծ խմբաքանակ
- Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան