ՀՀ ՄԻՊ. Ադրբեջանի ԶՈՒ ագրեսիվ վարքագիծը իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչությանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել.
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան Ստեփանակերտի և այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգի հիմքում ընկած բոլոր արժեքները. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպություններին և դերակատարներին անհապաղ քայլեր ձեռնարկել:
Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչության ուղղությամբ կիրառում են տարբեր խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Այդ առնչությամբ ահազանգեր են ստացվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:
Պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն բոլոր իրավիճակներում և աշխարհի ցանկացած անկյունում։ Պաշտպանը կոչ է անում իրավապաշտպան ամբողջ հանրությանը համախմբվել այս նպատակի իրացման շուրջ և կանխել մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ձևախեղումը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական հայաթափումն է՝ ցեղասպանության գնով. «Ապրելու երկիկր»
- Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի նկատմամբ. Շտաբ
- Կանայք, երեխաները լացելով իջել են նկուղ, շուրջն անդադար կրակոցներ են. Պատմում են Ստեփանակերտից
- Արցախի ՊՆ. Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ
- Արմեն Խաչիկյան. Արցախի հեռախոսային և ինտերնետ կապը ամբողջությամբ կամ մասնակի խափանված է
- Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում, մի շարք հատվածներում կասեցվել է թշնամու մխրճումը. Աբրահամյան
- Ստեփանակերտի փողոցներում. Դպրոցից տուն վերադարձող երեխաները սարսափած են
- Ռուբեն Վարդանյան. Հայաստանի իշխանությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը
- Ադրբեջանը հաստատում է՝ գործողություններ են սկսվել Արցախի դեմ
- Ադրբեջանն Արցախում առաջնահերթ թիրախներ է ընտրել, որոնք այս պահին կրակի տակ են. Աբրահամյան
- Արցախում զանգվածային հրետակոծություն է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան