Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական հայաթափումն է՝ ցեղասպանության գնով. «Ապրելու երկիկր»
«Ապրելու երկիր» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Արդեն մի քանի ժամ է՝ ադրբեջանական զորքերը ռմբակոծում են Արցախի գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում, մայրաքաղաք Ստեփանակերտը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական հայաթափումն է՝ ցեղասպանության գնով։ Մենք Արցախի մեր հայրենակիցների կողքին ենք։
Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախին։
Պահանջում ենք միջազգային հանրությունից, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունից, անհապաղ միջոցներ ձեռնարկել դադարեցնելու Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի նկատմամբ. Շտաբ
- Կանայք, երեխաները լացելով իջել են նկուղ, շուրջն անդադար կրակոցներ են. Պատմում են Ստեփանակերտից
- Արցախի ՊՆ. Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ
- Ստեփանակերտի փողոցներում. Դպրոցից տուն վերադարձող երեխաները սարսափած են
- Ռուբեն Վարդանյան. Հայաստանի իշխանությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս իրավիճակը հապճեպ քայլեր է պահանջում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի