Ադրբեջանն իրեն կարողանում են թույլ տալ ՄԱԿ-ի նիստերի մեկնարկի օրը սկսել մարդկանց ոչնչացման գործողություններ. Ռուբեն Վարդանյան
«Մեր մոտ ծանր իրավիճակ է Ադրբեջանը սկսել է լայնածավալ ռազմական օպերացիա 120 հազար բնակչության՝ հղի կանանց, ծերերի, 30 հազար երեխաների դեմ»,-ուղիղ միացմամբ ռմբակոծվող Ստեփանակերտից հայտնեց ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և հավելեց. «Ինձ զարմացնում է Ադրբեջանի ղեկավարության անպատժելիությունը, այն որ նարնք իրենց կարողանում են թույլ տալ ՄԱԿ-ի նիստերի մեկնարկի օրը սկսել մարդկանց ոչնչացման գործողությունները՝ միանչ այդ 10 ամիս նրանց պահելով շրջափակման մեջ: Սա կատրվաում է այն պատճառով, որ նրանք անպատժելի են իրենց զգում»:
Ռուբեն Վարդանյանը դիմեց միջազգային հանրությանը և ՀՀ իշխանություններին:
«Ես ողջ աշխարհին հորդորում եմ պաժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, և Հայաստանին կոչ եմ անում ճանաչել Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը և կանգնել մեր կողքին մեր հայրենիքի պաշտպանության համար»,-հայտարարեց Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտը՝ թշնամու հրետակոծության հետևանքով
- Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտը, այլ քաղաքներ ու գյուղեր. ՀՀ ԱԳՆ
- Կանայք, երեխաները լացելով իջել են նկուղ, շուրջն անդադար կրակոցներ են. Պատմում են Ստեփանակերտից
- Ստեփանակերտի փողոցներում. Դպրոցից տուն վերադարձող երեխաները սարսափած են