Փաշինյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն բռնի կերպով բերման ենթարկեցին
«Իրականացնում եմ իրազեկման ակցիա, քանի որ ամբողջ Հայաստանն այսօր Նիկոլի քաղաքականության հետևանքով հայտնվել է այս ցեղասպանական իրավիճակում»,- հայտնեց Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացի Գառնիկ Դավթյանը:
Նա հայտարարեց, որ հրապարակ բերած կարմիր աթոռը խորհրդանշում է 44-օրյա պատերազմի արյունը՝ Նիկոլ Փշինյանի վարած քաղքականության հետևանքը:
Աթոռի վրա տեղադրված է պաստառ, որի վրա գրված է. «Մահաբեր իշխանություն- ՔՊ+սիրախաղ=ցեղասպանություն»:
Դավթյանը հայտարարեց, որ կարճ ժամանակահատվածում բոլորը Հայաստանում դառնալու են 44-օրյա պատերազմի զոհերի շարունակությունը, լինելու է այդպիսի քաղաքական և պատերազմական իրավիճակ:
Քաղաքացին հայտնեց, որ ժողովրդին կոչ է անում ոտքի կանգնել և չենթարկվել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին, իսկ ՀՀ իշխանությունը Հայաստանի շահն առաջ չի տանում և պետք է հեռացվի:
Կառավարության դիմաց հերթապահություն անող կարմիր բերետավորները բռնի կերպով հրապարակից հեռացրեցին Գառնիկ Դավթյանին՝ պնդելով, որ գորգը պետության սիմվոլն է և այնտեղ չի կարելի ակցիա իրականացնել:
Դրանից հետո ոստիկանները անհամաչափ ուժ կիրառելով նրան տեղափոխեցին ոստիկանության կենտրոնի բաժին:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ի մոտ 500 աշխատակցի օրերս պարգևավճար է տրվել
- Ծիծաղո՞ւմ եք դուք մեր վրա. Ուսուցիչների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ մոտ
- Ակցիա՝ կառավարության դիմաց. «Մանդատ չունես»՝ Արցախ հանձնես, հայրենիք հանձնես, ազգ պառակտես, հռչակագիր փոխես