«Փաստ». Խնդիր են դրել՝ բեռնատարների մուտքի ապահովման գործընթացը կանոնավոր բնույթ ստանա
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, նախօրեին Աղդամով և Լաչինով զուգահեռաբար Արցախ հասավ հումանիտար օգնության ևս երկու բեռնատար, որոնք շուրջ 10 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար Ստեփանակերտ հասցրեցին ալյուր և հիգիենայի պարագաներ: «Փաստ» թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ ներկայում բանակցվում է առաջիկայում մեծ խմբաքանակով Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով բեռնատարների մուտք կազմակերպել:
Թերթի տեղեկություններով, Արցախի իշխանությունները խնդիր են դրել, որպեսզի բեռնատարների մուտքի ապահովման գործընթացը կանոնավոր բնույթ ստանա՝ տեղում պարենային խնդիրները լուծելու և ստեղծված հումանիտար իրավիճակը կայունացնելու նպատակով:
Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի բեռների մուտքն ապահովվի միայն Աղդամի հատվածով, բայց Արցախի իշխանություններն ամեն միջոց ձեռնարկում են բեռնատարների հիմնական մասի մուտքը Լաչինով կազմակերպելու համար: Թերթի տեղեկություններով, հաշվի առնելով ռուս խաղաղապահների իներտությունը՝ Արցախի իշխանությունը բանակցում է ռուսական կողմի հետ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը կյանքի կոչելու, այնտեղ ֆիքսված պարտավորություններն իրացնելու համար, քանի որ փաստաթղթում առաջին հերթին առանձին կերպով շեշտվում է Լաչինի միջանցքով անխախտ շարժի իրականացման մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան