Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
Քիչ առաջ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդմամբ, մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին «հրավիրել» է Եվլախ`բանակցությունների
- Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան
- Արցախցի. Հրետակոծում են, նկուղներում ենք, կապ չկա, ընտանիքի անդամներն իրարից տեղյակ չեն
- Արցախում ռմբակոծության տակ երեխաներ են լույս աշխարհ եկել
- Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների. Արցախի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան