ԵՄ խորհրդին առաջարկվել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամները դիմել են Եվրամիության խորհրդին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԵԽ-ի հայտարարությունը։
Եվրախորհրդարանի պատգամավորների խոսքով, իրենք «խիստ կերպով դատապարտում են այսօրվա նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա»։
«Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում ԵՄ խորհրդին հիմնովին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ և դիտարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը»,-ասվում է հայտարարության մեջ:
Եվրախորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքների վերաբերյալ։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ ռազմական էսկալացիան որպես տեղի բնակչության բռնի արտաքսման պատրվակ օգտագործելուց»,-ասված է հայտարարության մեջ։
Պատգամավորները նաև նշել են, որ Բաքուն պետք է անհապաղ դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր է տարհանվել 469 մարդ, այդ թվում և 185 երեխա
- Կարծես բոլորով պատերազմ հայտարարած լինեն Արցախի հերոսական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան
- Բաքվից խոստացել են, որ բռնություն չի լինի, մենք տեսնում ենք, որ այդ խոստումը չպահպանվեց. Բերբոք
- Ստեփանակերտի նկուղներից մեկում երեխա է ծնվել
- Ստեփանակերտի հիվանդանոցները՝ Ադրբեջանի հրթիռակոծությունից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին