Հումանիտար բեռների մուտքն առաջին քայլն է Արցախ անարգել մուտք գործելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) անդրադարձել է սեպտեմբերի 18-ին Բերձոր (Լաչին) միջանցքով և Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհով տեղի ունեցած մարդասիրական բեռների միաժամանակյա տեղափոխմանը Արցախի Հանրապետություն։
«Երկու մարդասիրական ավտոշարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ։ Սա պետք է առաջին քայլը դառնա դեպի անվերապահ և անարգել մարդասիրական հասանելիություն՝ համաձայն միջազգային իրավունքի և Միջազգային քրեական դատարանի որոշման»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր. «Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների»:
Հարակից հրապարակումներ`
- Ողջունում ենք բեռների մատակարարումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի ԼՂ. Բլինկեն
- Այս պահին հրատապը պարզապես մարդկանց սովից փրկելն է. Արցախի ՄԻՊ
- Արցախը թեև խիստ բարդություններով, ի հեճուկս իր թշնամիների, շարունակում է դիմադրել․ Տիգրան Աբրահամյան
- Այս որոշումը մեր սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում․ Շահրամանյանը՝ բեռների տեղափոխման գործընթացի մասին
- Ալյուրի ներկրմամբ պայմանավորված Արցախում հացի գինը կկազմի 100 դրամ
- Շտաբ. Ակնայի ճանապարհով տեղափոխված պարագաները Արցախի կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո
- Շտաբ. Բերձորի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել 23 տոննա ալյուր, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝բժշկական և հիգիենայի պարագաներ
- ԿԽՄԿ հումանիտար բեռները երկու ճանապարհներով արդեն հասել են Ստեփանակերտ. ԿԽՄԿ ներկայացուցիչ
- Բաքվից հայտնում են՝ Բերձորի և Ակնայի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել
- Արցախը համաձայնել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին