Ուրախ եմ, որ մեր ձայները փոխանցվեցին Ավինյանի թիմին․ Ռոտենբերգ
«Ուժը հայրենյաց» կուսակցությունից ավագանու ընտրությունների ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Նատալյա Արզաքանցյանը (Ռոտենբերգ) ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանի ավագանու ընտրության արդյունքներին․
«Ահա ընտրությունները վերջացան, կյանքի նոր փուլ սկսվեց։ Շատ ուրախ եմ, որ մեր ձայները փոխանցվեցին Ավինյանի թիմին, թող դա նվեր լինի նրանց և բոլոր այն մարդկանց համար, որոնք ընտրեցին իրենց, բայց նաև պատիժ բոլոր նրանց համար, ովքեր չեկան ընտրության՝ որոշելու Երևանի ճակատագիրը: Մարդիկ ընտրեցին իրենց նմաններին, իսկ ով չմասնակցեց, դավաճանեց իր հայրենիքը։
Հիմա մի լացեք և մի բողոքեք, դուք ինքներդ կայացրիք ձեր որոշումը, Աստված վկա։
Դուք ոչինչ չեք արել ձեր երկրի և ձեր քաղաքի համար, այնպես որ, ուրեմն նստեք և դիմացեք։
Կրկին հաղթեց խավարը, ոչ թե լույսը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբեի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցությունը տացել էր 1706 (0.74%) ձայն։
Հարակից հրապարակումներ`
- Նատալյա Արզաքանցյանը Երևանի քաղաքապետի թեկնածու չէ
- Նատալյա Արզաքանցյանը՝ քաղաքապետի թեկնածու
- Նատալյա Ռոտենբերգն առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածու
- Նատալյա Ռոտենբերգ. Տեղեկացվում եմ Երևանի խնդիրների մասին՝ հենց երևանցիների օգնությամբ