Թող անիծվեն այն ղեկավարները, որոնք չկարողացան ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը․ Ռուբեն Վարդանյան
ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է․
«Հարգելի՛ արցախցիներ, ինձ համար պատիվ է ձեր կողքին լինել մեր պատմության այս ծանր պահին։ Դուք նորից ապացուցեցիք ամբողջ աշխարհին, որ հնարավոր չէ ձեզ կոտրել ո՛չ շրջափակմամբ, ո՛չ ֆիզիկական ոչնչացման փորձով։
Թող անիծվեն այն ղեկավարները, որոնք չկարողացան ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, որոնք կոտրեցին իրենց և իրենց խոսքերի նկատմամբ հավատն ու վստահությունը, որոնք կենսական անհրաժեշտության ապրանքների փոխարեն հավանություն էին տալիս գարեջրի և մայոնեզի ներկրմանը, որոնք կարգի չբերեցին ապաստարանները, որոնք չսովորեցրին մարդկանց, թե ինչ պետք է անել այսպիսի իրավիճակում, որոնք իրենց իշխանությունը պահելու համար դավաճանեցին մեր ընդհանուր Հայրենիքի շահերին, որոնք հանուն աշխարհաքաղաքական խաղերի պատրաստ են զոհել 8-ամյա տղայի, որի սիրտը պայթել էր ռմակոծության ժամանակ։
Ես համոզված եմ՝ չնայած այս ամենին՝ մենք պաշտպանելու ենք մեր սրբազան հողում ապրելու մեր իրավունքը, մենք վերականգնելու ենք սուրբ Հակոբավանքը և մեր մյուս հուշարձանները, կառուցելու ենք լավագույն դպրոցներն ու համալսարանները, և Արցախում ապրող հայերի հետագա սերունդները շարունակելու են մեր գործը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին