Ադրբեջանը հայտարարել է, որ «Ղարաբաղում գործողության հիմնական նպատակները մոտ են ավարտին»
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի «հակաահաբեկչական միջոցառումների» հիմնական խնդիրները մոտ են ավարտին»,- TRT-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Զեկուցում են, որ հիմնական խնդիրները մոտ են ավարտին։ Այն ռազմական թիրախները, որոնք մենք ավելի վաղ մատնանշել էինք, արդեն չեզոքացած են։ Եվ հետո, ինչպես նախատեսվում է, գործողությունները կշարունակվեն նպատակային, ավելի սահմանափակ մասշտաբով»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է նա։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել էին. «Ղարաբաղում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տեղեկացված է»։
Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի քաղաքական և անվտանգային պարտավորություններից հրաժարվելը կանաչ լուս է եղել Ադրբեջանի համար. Տիգրան Աբրահամյան
- Արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում. Արցախի ՄԻՊ
- Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է. Արցախի ՊՆ
- Արցախում պատերազմ է, իսկ ՀՀ կառավարությունն ընկած է իր քվեները հաշվելով. Հարցում
- Արցախ, Արցախ. Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհները փակ են
- Ցանկացած րոպե, ուշացում կյանք է արժենում. Արցախցի ուսանող
- ՀՅԴ ԳՄ. Փաշինյանը պարտավոր է առաջնորդվելով ճանաչում հանուն փրկության սկզբունքով՝ դիվանագիտական ջանքեր գործադրի ճանաչելու Արցախի անկախությունը
- Արցախում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ
- Արցախում Ալիևի կողմից ցեղասպանության իրագործման վախն ավելի մեծ է, քան երբևէ․ ֆրանսիացի պատգամավոր
- Զախարովա. Տեղեկությունը Բաքուն փոխանցել է ռուսական զորախմբին ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ
- Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխա, վիրավորներ. ՄԻՊ
- Արցախի վրա հարձակումը տեղի է ունենում այն օրը, երբ մեր տեղեկություններով ՔՊ-ն վերահաշվարկի գործողությունների է դիմում. Թևանյան
- Արցախցի ուսանող. Էս շենքում գտնվողներ, իջեք ու նայեք մեր աչքերին
- Ավերածություններ Արցախում՝ թշնամու հրետակոծության հետևանքով
- Արցախում պատերազմ է. Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել