ՔՊ-ն ուզում է վերահաշվարկ անել ու 1 մանդատը խլել ժողովրդից․ Անդրանիկ Թևանյան
«Իշխանությունները շատ ծանր են տարել իրենց պարտությունը Երևանի ավագանու ընտրություններում և պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարում է «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Նա նշում է. «Ինձ հասած տեղեկություններով՝ վաղը իրենք բոլոր տեղամասային ընտրատարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել և մի հարյուր ձայների տարբերությունը՝ 100-200 ձայնի, որով պարտվել են, փոքրամասնություն են կազմել Երևանի ավագանու կազմում, ուզում են վերահաշվարկի միջոցով կեղծել և վերանայել ընտրության արդյունքները, և այդ մեկ մանդատը խլել մեր ժողովրդից։
Եթե վաղը հանկարծ Նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել ընտրության արդյունքները և գողանալ ժողովրդից այդ մեկ մանդատը, ես անձամբ կոչ եմ անելու բոլորին դուրս գալ փողոց, տեր կանգնել ժողովրդի քվեին։ Կոչ եմ անում բոլոր հասարակական, քաղաքական շրջանակներին։
Իրենք դրան են պատրաստվում ակնհայտորեն, որոշել են վերահաշվարկի միջոցով մախինացիաներ իրականացնել։ Մեր վստահված անձանց կուղարկենք այդ հաշվարիկներին։
Ժողովրդին էլ կոչ եմ անում պատրաստ լինել և տեր կանգնել իրենց քվեին։
Հարգելի քաղաքացիներ, ես ձեզ կոչ եմ անում՝ լինել պատրաստ։ Եթե հանկարծ մենք ընտրատեղամասերից տեղեկություն ստացանք, որ սրանք որոշում են կայացնում, որ պետք է վերահաշվարկ իրականացնել, բոլորս պետք է դուրս գանք պայքարի։ Սա կարևորագույն խնդիր է բոլորիս համար։
Զգուշացնում եմ «Քաղաքացիական պայմանագրին» հանկարծ չփորձեն այդպիսի բան անել, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունենալու, իրենց պատասխանատվության վրա է»։
Մանրամասն՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական 3 ուժերին Մարությանի ուղղած առաջարկը խոցելի է և կարող է հանգեցնել ՔՊ-ի թեկնածուի՝ քաղաքապետ ընտրվելուն. Մելոյան
- Կոալիցիան եթե չկայանա, ապա դրա ուղիղ պատասխանատվությունը Մարության Հայկինն է.Արսեն Բաբայան
- Ըմբիշ Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց
- Մենք առաջադրենք թեկնածու, մյուս ընդդիմադիր կուսակցությունները քվեարկեն այդ թեկնածուի օգտին․ Մարությանի առաջարկը
- Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
- Անդրանիկ Թևանյան. Քաղաքացիներն ապտակ են հասցրել տասովշիկներին
- Անդրանիկ Թևանյանը թվարկեց այն երեք սկզբունքները, որոնք ընդունելու դեպքում պատրաստ են համագործակցել այլ ուժի հետ
- Հայկ Մարությանը փոխանցել է միավորման մասին իր դիրքորոշումը. ArmLur.am
- Մարությանի առաջնորդած ուժը՝ կոալիցիայի մասին
- Գոհար Մելոյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերը
- Մենք, իհարկե, հաղթանակի հույս ունեինք, սպասենք վերջնական արդյունքներին․ Հայկ Մարության
- Կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն․ Արտակ Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին