Ասկերանում մայրը մահացել է չորս երեխաների հետ
«Ծանոթներիցս մեկի քույրը չորս երեխաների հետ Ասկերանում զոհվել են»։ Ֆեյսբուքյան իր էջում նման պատմություն է ներկայացրել իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ հիվանդանոց եղափոխված մի կին պատմում է, որ վնասվածքներ են ստացել երեք երեխաները, մյուս երեխան ռուս խաղաղապահների մոտ է։ Նրա հետ կապ հաստատել չեն կարողացել։
Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր է տարհանվել 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա։
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։ ««Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։
Դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան
- Արցախցի. Հրետակոծում են, նկուղներում ենք, կապ չկա, ընտանիքի անդամներն իրարից տեղյակ չեն
- Ցանկացած րոպե, ուշացում կյանք է արժենում. Արցախցի ուսանող
- Արցախցի ուսանող. Էս շենքում գտնվողներ, իջեք ու նայեք մեր աչքերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան