Բաքվից խոստացել են, որ բռնություն չի լինի, մենք տեսնում ենք, որ այդ խոստումը չպահպանվեց. Բերբոք
Գերմանիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկման կներկայացնի Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նիստի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում ասաց Աննալենա Բերբոքը։
«Ես հիմա և այստեղ ուղղակիորեն կդիմեմ ՄԱԿ-ին այն խոսակցությամբ, որը նախկինում ունեցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ»,-ասել է նախարարը գերմանական Phoenix հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։
Ըստ Բերբոքի, վերջին մի քանի շաբաթների ընթացքում ինքը և մի շարք այլ քաղաքական գործիչներ մի քանի անգամ խոսել են ադրբեջանական կողմի հետ, և Բաքվից խոստումներ են ստացվել, որ մարդասիրական ավտոշարասյունների անվտանգ տեղաշարժը կապահովվի։
«Բայց նաև խոստացել են, որ բռնություն չի լինի, մենք տեսնում ենք, որ այդ խոստումը չկատարվեց»,-հավելեց նա։
Սեպտեմբերի 19-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ Բարձր մակարդակի շաբաթը։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի նկուղներից մեկում երեխա է ծնվել
- Արցախում վիրավորներին դիրքերից չեն կարողանում հիվանդանոցներ տեղափոխել, բենզին չկա. Տարոն Տոնոյան
- Արցախում երեխաները տարբեր բեկորային վնասվածքներ ունեն, 3-ի վիճակը ծանր է
- Ստեփանակերտի հիվանդանոցները՝ Ադրբեջանի հրթիռակոծությունից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան