Թուրքիան երբեք Եվրամիության օգնության կարիք չի ունեցել․ Էրդողան
Թուրքիան երբեք Եվրամիության օգնության կամ աջակցության կարիք չի ունեցել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիան 1963 թվակաին ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ 1987-ին հայտ է ներկայացրել միությանն անդամակցելու համար։ Սակայն անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները «կարող են բաժանվել»։
Պատասխանելով ամերիկյան PBS հեռուստաալիքի թղթակցի հարցին, թե արդյոք Թուրքիան պատրաստ է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու գործընթացից, Էրդողանն ասել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ԵՄ որոշումներին:
«Եթե ԵՄ-ն դրական որոշում կայացնի, մենք կողջունենք այն: Վերջին 50 տարիների ընթացքում Թուրքիան մնացել է ԵՄ դռների մոտ: Մենք միշտ ինքնաբավ երկիր ենք եղել, երբեք օգնության կամ աջակցության կարիք չենք ունեցել ԵՄ-ի կողմից: Եվրամիություն, դա մեզ պետք չէ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։