Մենք միասին տեղադրում ենք այն նստավայրը, որը դառնալու է իշխանության աղբյուրի նստավայրը. Թևանյան: Ոստիկանությունն արգելեց վրանների տեղադրումը
«Ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ցանկացած քայլի և անձնազոհության՝ հանուն մեր երկրի, Հայաստանի և Արցախի»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը՝ շեշտելով, որ աթոռակռիվն իրեն չի հետաքրքրում:
Ասելով, որ իշխանության աղբյուրը ժողովրդինն է՝ Թևանյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց սատար կանգնել իր առաջարկած ծրագրին, որն էլ հնչեցրեց:
«Մենք մնալու ենք այստեղ, մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և հեռացմանը հասնելը»,-հայտարարեց նա, և տեղեկացնելով, որ տեղադրում է իր վրանը և չի դադարեցնի պայքարը, մինչը ժողովրդի ճնշմամբ հասնեն իշխանությունների հեռացմանը, հավելեց. «Այս պայքարին զուգահեռ խորհրդարնում իրականացվելու է իշխանազրկման գործընթաց: Իսկ հիմա մենք միասին տեղադրում ենք այն նստավայրը, որը դառնալու է իշխանության աղբյուրի նստավայր»:
Նա կոչ արեց բոլորին 24-ժամյա ռեժիմով մնալ իր կողքին:
«Ես ինձ դնում եմ այդ պայքարի զոհասեղանին»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:
Ոստիկանությունը ուժի կիրառմամբ հեռացրեց տեղադրված վրանները:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է ձևավորվի համապատասխան կոմիտե, որը կկազմակերպի և կառաջնորդի հետագա գործընթացները․ Թևանյան
- Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը.Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան