Նիկո՛լ, այս երեխաները ոչնչով մեղավոր չեն, դու ես պատասխանատուն․ Լիկա Թումանյան
«Այս զոհերի թիվն ավելանալու է, եթե ունենք անպատասխանատու ղեկավարություն, դրա պատասխանատվությունը մեզ վրա պետք է վերցնենք», - Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության մեդիաթիմի ղեկավար Լիկա Թումանյանը՝ ներկայացնելով Արցախի ՄԻՊ-ի հրապարակած տվյալները, որի համաձայն, այսօր Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կան զոհեր, այս թվում՝ երեխա, 10 վիրավոր, որից 8-ը երեխա։
Նրա խոսքով՝ այս զոհաբերությունը չի կարող շարունակվել։ «Հանուն ինչի՞, հանուն Նիկոլի՞, իր անվտանգությա՞ն։ Մեզ Ստփանակերտի ապաստարաններից ասում են, որ երեխաները գոռում են․ «Մամա չեմ ուզում մեռնել»։ Նիկոլ, քո էրեխեքը պիտի նման բան գոռան, այս երեխաները ոչնչով մեղավոր չեն, դու ես մեղավորը, դու ես ամեն ինչի պատասխանատուն, դու ես գլխավոր դավաճանը և դու ես պատժվելու»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախ, Արցախ. Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհները փակ են
- Ցանկացած րոպե, ուշացում կյանք է արժենում. Արցախցի ուսանող
- Արցախում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ
- Արցախում Ալիևի կողմից ցեղասպանության իրագործման վախն ավելի մեծ է, քան երբևէ․ ֆրանսիացի պատգամավոր
- Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում․ Մեդվեդև
- Արցախցի ուսանող. Էս շենքում գտնվողներ, իջեք ու նայեք մեր աչքերին
- Ավերածություններ Արցախում՝ թշնամու հրետակոծության հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան