ՀՅԴ ԳՄ. Փաշինյանը պարտավոր է առաջնորդվելով ճանաչում հանուն փրկության սկզբունքով՝ դիվանագիտական ջանքեր գործադրի ճանաչելու Արցախի անկախությունը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Ադրբեջանն այսօր լայնածավալ հարձակում սկսելով Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով՝ ցանկանում է ավարտին հասցնել Արցախի հայաթափման ցեղասպանական ծրագիրը։
ՀՀ իշխանությունները, հայ հասարակությանը մոլորեցնելով խաղաղության կեղծ թեզերով և Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, մեր հայրենիքը ներքաշել են նոր պատերազմի մեջ։ Շարունկական զիջումները ոչ միայն չեն զսպել Ադրբեջանին, այլ նրան դարձել են ավելի սանձարձակ։ Նոր աղետը կանխելու ճանապարհը պաշտպանունակության ապահովումն է։
Ուստի, ստեղծված իրավիճակում․
֊ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես հրաժարվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչող հայտարարությունից,
կատարել իր սահմանադրական հանձնառությունը, ստանձնել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունը և բոլոր անհրաժեշտ միջոցերը ձեռնարկել ՀՀ քաղաքացի հանդիսացող 120000 հազար հայերի պաշտպանության համար,
֊ առաջնորդվելով ճանաչում հանուն փրկության սկզբունքով՝ դիվանագիտական ջանքեր գործադրել ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։
Ռուս խաղաղապահ զորախումբը պարտավոր է անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ուղղությամբ և լիարժեք կատարել իր ստանձնած պարտավորությունները։
Խաղաղապահների վերահսկողության գոտում նոր ռազմական գործողությունների իրականացումը հարցականի տակ է դնում եռակողմ պայմանավորվածությունները և լուրջ հարված հասցնում ՌԴ-ի, որպես միջնորդ կողմի հեղինակությանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են հստակ և թիրախային գնահատականներով դատապարտել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ քայլերը հետագա էսկալացիան կանխելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ
- Արցախում Ալիևի կողմից ցեղասպանության իրագործման վախն ավելի մեծ է, քան երբևէ․ ֆրանսիացի պատգամավոր
- Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում․ Մեդվեդև
- Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխա, վիրավորներ. ՄԻՊ
- Արցախի վրա հարձակումը տեղի է ունենում այն օրը, երբ մեր տեղեկություններով ՔՊ-ն վերահաշվարկի գործողությունների է դիմում. Թևանյան
- Ստեփանակերտը՝ թշնամու հրետակոծության հետևանքով
- Արցախցի ուսանող. Էս շենքում գտնվողներ, իջեք ու նայեք մեր աչքերին
- Ավերածություններ Արցախում՝ թշնամու հրետակոծության հետևանքով
- Արցախում պատերազմ է. Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել
- Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտը, այլ քաղաքներ ու գյուղեր. ՀՀ ԱԳՆ
- Արցախից հաստատում են. Կան վիրավոր երեխաներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան