
Կրակում են, գնդակոծում են, բոլորս երեխեքին կորցրել ենք. Մետաքսե Հակոբյան
«Կես ժամ է՝ Ստեփանակերտի վրա գնդակոծում են»,-այս մասին NEWS.am-ին ասել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Պատերազմ է: Երեխեքս դպրոցում են: Մոտ կես ժամ է՝ կրակում են: Գնդակոծում են: Կապ չկա, չենք կարողանում կապի դուրս գալ: Բոլորը երեխեքին կորցրել ենք, ավտոմեքենաներ չկան, որ գնանք վերցնենք դպրոցից »,- պատմել է պատգամավորը:
Ավելի վաղ գնդակոծության մասին հաղորդել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ» են իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Հայաստանի իշխանությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս իրավիճակը հապճեպ քայլեր է պահանջում
- Ադրբեջանը հաստատում է՝ գործողություններ են սկսվել Արցախի դեմ
- Ադրբեջանն Արցախում առաջնահերթ թիրախներ է ընտրել, որոնք այս պահին կրակի տակ են. Աբրահամյան
- Արցախում զանգվածային հրետակոծություն է