Վարդան Ղուկասյանը (Դոգ)՝ Հայկ Մարությանին. Դու էդքան չկաս, քեզ պարզ ասում եմ
«Ինքը կողմ է կոալիցիային, բայց մի նախապայմանով, հորս արև-մորս արև, մենք ընտրում ենք իրեն քաղաքապետ, հետո կխոսենք։ Ի՞նչ։ Բա որ խոսացինք, դու ամենահասարակ բանն ասեցիր՝ չէ։ Ես ուզում եմ հասկանալ, եթե քեզ ընտրում եմ քաղաքապետ, բա հետո՞»,-ի պատասխան Հայկ Մարությանի հնչեցրած հայտարարությունների՝ ասաց «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։
Նա ասաց՝ ուզում է Մարությանին ընտրի, ոչ թե որպեսզի նա դառնա քաղաքապետ, նստի աթոռին, իսկ Չեխիայի նրա կարողությունները սկսեն աճել, նրա տիկինը գա նստի հանգստյան սենյակում ու սկսի ղեկավարել, այլ ընտրում է նրա համար, որ իրեն ճանապարհ տա, «քանի որ դու էդքան չկաս, քեզ պարզ ասում եմ, ես սրանց սրբեմ, տանեմ»։
«Այսօր ես հասա նրան, որ Նիկոլ Փաշինյանն ու իր Սիսին Երևանում բիզիմդիր։ Երևանը չունի ՔՊ ղեկավար, բայց հիմա դու ասում ես, վերարտադրենք։ Ես քո ինչի՞ն հավատամ, խոսքերի՞ն»,-դիմելով Մարությանին՝ ասաց Ղուկասյանը։
Անդրադառնալով Մարությանի այն գնահատականին, որ «Հանրապետություն» կուսակցությունն ընդդիմադիր ուժ է, «Հանրային ձայն» կուսակցության նախագահն արձագանքեց. «Վազգենի ախպոր նման ընդդիմություն որտե՞ղ ես տեսել։ Վազգենի ախպորը տեսե՞լ ես մի թթու բառ, հականիկոլական բան ասի»։
Նա ողջունեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի արձագանքն իր առաջարկներին։
«Թևանյանի մասով ասելիք չունեմ»,-ասաց Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Մարությանի առաջարկությունները Փաշինյանի «դեմքը փրկելու» մասին են
- ՔՊ-ն ուզում է վերահաշվարկ անել ու 1 մանդատը խլել ժողովրդից․ Անդրանիկ Թևանյան
- Մենք առաջադրենք թեկնածու, մյուս ընդդիմադիր կուսակցությունները քվեարկեն այդ թեկնածուի օգտին․ Մարությանի առաջարկը