Արցախում վիրավորներին դիրքերից չեն կարողանում հիվանդանոցներ տեղափոխել, բենզին չկա. Տարոն Տոնոյան
«Վիճակն օրհասական է, մեր քայլերի մեջ պետք է լինի հստակություն, կազմակերպվածություն, էմոցիոնալ ելույթներով, ցաքուցրիվ, առանց կազմակերպվածության, դրանք այն քայլերն են, որոնք բաղձալի իրավիճակ է ստեղծում այս իշխանությունների համար»,- կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց վիրաբույժ, «Տոնոյան» ԲԿ հիմնադիր Տարոն Տոնոյանը:
Նա նշեց, որ այս անգամ իրենց համախմբվածությամբ պետք է ցույց տան, որ իրոք, արցախցիների կողքին կանգնած են. «Այն արցախցիների կողքին, որոնք իրենց ուսերին կրեցին 1990 թվականների պատերազմը և հաղթեցին, 44-օրյա պատերազմին տվեցին մոտ 900 զոհ: Մենք չգնահատեցինք արցախցիներին:
Այսօր արցախցին վիրավորներին տարհանելու համար բենզին չունի. վիրավորները դիրքերում են, չեն կարողանում տեղափոխել հիվանդանոցներ, բայց արցախցին, վստահեցնում եմ, պատասխան գործողություններ է անում: Այլապես Ադրբեջանի ուժերը անարգել կմտնեն Ստեփանակերտ»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ՛, լավ լսե ինձի, անունս Համբիկ Սասունյան է, դու քո արժանի պատասխանը պետք է ստանաս»
- ՆԳՆ. Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից
- Արցախում երեխաները տարբեր բեկորային վնասվածքներ ունեն, 3-ի վիճակը ծանր է
- Քաղաքագետ. Եթե ՀՀ ԶՈՒ-ն այսօր չփորձի ճեղքել Արցախի բլոկադան, ապա վաղը պատերազմը տեղափոխվելու է ՀՀ տարածք
- «Երեխա է մեռնում, արա, դու թուրքին ես պահո՞ւմ»․ Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է
- Արցախի քաղաքական և անվտանգային պարտավորություններից հրաժարվելը կանաչ լուս է եղել Ադրբեջանի համար. Տիգրան Աբրահամյան
- Արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում. Արցախի ՄԻՊ
- Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է. Արցախի ՊՆ
- Արցախում պատերազմ է, իսկ ՀՀ կառավարությունն ընկած է իր քվեները հաշվելով. Հարցում
- Արցախ, Արցախ. Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհները փակ են
- Ցանկացած րոպե, ուշացում կյանք է արժենում. Արցախցի ուսանող
- Արցախում պատերազմ է. Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել