Տիգրան Աբրահամյան. Չի բացառվում, որ Ադրբեջանն այլ ագրեսիվ քայլերի կգնա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանն առավոտվանից ակտիվ տեղեկատվական գրոհ է սկսել Արցախի նկատմամբ՝ մեկ մեղադրելով քաղաքացիական ավիացիայի վրա ՌԷՊ միջոցներով ազդելու, մեկ էլ՝ ահաբեկչություն իրականացնելու մեջ:
Վերջին դեպքի հետ կապված նշվում է, թե իբր հայկական դիվերսիոն խումբը ականապատել է ադրբեջանական ճանապարհը, որի հետևանքով Ադրբեջանը 4 կորուստ է ունեցել:
Իրականությունը սակայն այն է, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները «հիմնավորելու» համար նախ փորձում է Արցախը ներկայացնել որպես ագրեսոր, ահաբեկչական երկիր, ապա գործողություններ ծավալել սահմանագծի այս կամ այն ուղղությամբ:
ՊԲ-ն արդեն տվել է, որ Ադրբեջանը Ասկերանի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել, սակայն ադրբեջանական տեղեկատվական սադրիչ նախապատրաստությունը հաշվի առնելով, չի բացառվում, որ Ադրբեջանը այդ կամ մեկ այլ ուղղությամբ այլ ագրեսիվ քայլերի կգնա:
Իրադրությունն ընդհանուր առմամբ լարված է և այն դերակատարները, ովքեր շահագրգռված են իրավիճակի կայունությամբ պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ
- ՊԲ ստորաբաժանումների դիվերսիոն ներթափանցման մասին Ադրբեջանի հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը Մարտակերտի շրջանում կիրառել է հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք, կա վիրավոր․ ԱՀ ՊՆ
- Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունն է․ ԱՀ ՊՆ
- ԱՀ ՊՆ. Ադրբեջանը Ճանկաթաղի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան