Դադարեցրեք Թվիթերում գրառումները․ օգտատերերին վրդովեցրել է Տոյվո Կլաարի գրառումը
Անհապաղ հրադադարի անհրաժեշտություն։ Այս մասին X-ի (նախկինTwitter) իր էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ողբերգական հաղորդումներ այսօրվա ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցիների զոհերի մասին: Սակայն շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Բաքվի և Ղարաբաղի հայության միջև իրական երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի հրատապ անհրաժեշտությունը խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոցն է»,- գրել է Կլաարը:
Նշենք, որ այս գրառման տակ մի շարք օգտատերեր իրենց վրդովունքն են հայտնել։ Նրանցից մեկը գրել է․ «Սա մինչ այժմ իմ կարդացած ամենացինիկ գրառումներից մեկն է»։
Ազգության հնդիկ օգտատերը գրել է․ «Վերջ տվեք հարկատուների գումարը վատնելուց, ինչո՞ւ եք այդքան վախենում բռնապետից, դադարեցրեք Թվիթերում գրառումները»։
«Սա՞ է ձեր պատասխանը Ադրբեջանի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության նկատմամբ, որոնք նրանք 9 ամիս սովի են մատնել:
Ինչու՞ աշխատանքի չեք ընդունվում ադրբեջանական քարոզչական կառավարությունում»,- գրել է մեկ ուրիշը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Հրետակոծվում են Ստեփանակերտն ու այլ քաղաքներ և գյուղեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան