Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու համար ֆեյսբուքյան օգտատեր Անի Կարապետյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ Անի Կարապետյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում գրառումներ են կատարվել, որոնք առերևույթ պարունակում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
«Մասնավորապես՝ հիշյալ անձն իր էջում գրել է. «Պետք է վերցնել կառավարության շենքը և ևս մի քանի պետական նշանակություն ունեցող շենքեր, որից հետո իմանալ, սատկած Նիկոլը որտեղ է գնալ սատկացնել նրան…»։
Մեկ այլ գրառման մեջ գրված է. «Առավոտյան Երևանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ և դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում…»։
Նկատի ունենալով, որ վերոնշյալ գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացվում է նախաքննություն։ Վարույթի շրջանակներում կայացվել է որոշում՝ Անի Կարապետյանին ձերբակալելու վերաբերյալ, ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- նշում են քննչական կոմիտեից։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Կառավարության շենքի մոտ «անկարգությունների հետևանքով» բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ
- Դիպուկահարներ կառավարության շենքի տանիքին
- ԱԺԲ-ն շարժվում է կառավարական առանձնատուն
- Կառավարության շենքի դիմաց ծեծկռտուք է սկսվել
- «Երեխա է մեռնում, արա, դու թուրքին ես պահո՞ւմ»․ Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է
- Արցախում պատերազմ է, իսկ ՀՀ կառավարությունն ընկած է իր քվեները հաշվելով. Հարցում
- Արցախում պատերազմ է. Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները