Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ–ի արտահերթ նիստ է պահանջում Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան պահանջում է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
«Ֆրանսիան սերտ կապի մեջ է եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ այդ անընդունելի հարձակողական գործողություններին կոշտ պատասխան տալու նպատակով՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կօգնեն տարածաշրջանում անվտանգության համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողության սանձազերծումը, ծանր սպառազինության կիրառումը, այդ թվում՝ բնակելի տարածքների կիրառմամբ։
«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են հազարավոր խաղաղ բնակիչների, որոնք առանց այդ էլ զգում են անօրինական շրջափակման ազդեցությունը։ Փարիզը պատրաստ է աջակցել միջազգային հանրության ջանքերին՝ բանակցային լուծման հասնելու համար։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները և վերադառնալ միջազգային իրավունքի պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան