Արցախի ՆԳՆ. Քաղաքացին բերման է ենթարկվել առանց աքցիզային դրոշմանիշի ձեռք բերված ծխախոտը բարձր գնով վաճառելու համար
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները ստուգման արդյունքում, Մարտունի քաղաքի 41-ամյա բնակիչ անհատ ձեռնարկատեր Մ. Գ.-ին պատկանող խանութում հայտնաբերել են ծխախոտ` առանց աքցիզային դրոշմանիշի:
Արցախի ՆԳ նախարարությունից հայտնում են՝ կատարված ստուգումներից պարզվել է, որ վերջինս Ստեփանակերտ քաղաքում բնակվող ոմն Ավոից (տվյալները պարզվում են), ձեռք է բերել 800 տուփ «Վարանդա» տեսակի ծխախոտ և այն վաճառել 1 տուփը` 4000 ՀՀ դրամով։
Զննությամբ վերջինիս խանութից հայտնաբերվել է 56 տուփ «Վարանդա» տեսակի առանց աքցիզային դրոշմանիշի ծխախոտ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։
Ոստիկանությունը տնտեսվարող սուբյեկտներին և անհատ ձեռներեցներին հորդորում է` զերծ մնալ ապօրինի գործարքներից, հակառակ դեպքում այդ անձինք օրենքի ուժով կենթարկվեն պատասխանատվության։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա