Արցախն օրերի կամ ժամերի խնդրի առաջ է կանգնած, ժամը 19։00-ին մեծ հանրահավաք ենք կազմակերպելու. Թևանյան
«Վիճակը շատ ծանր է: Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, մեր ամբողջ պետականության ճակատագիրը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նա նշում է՝ մենք ունենք միայն մեկ հնարավորություն այս պահին լուծելու Հայաստանի ու Արցախի խնդիրները. «Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց պաշտոնապես ձեռքերը լվացել և հրաժարվել է Արցախից: Նա արցախահայությանը հանձնել է թշնամուն, այն, ինչ հիմա տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն է:
Միակ տարբերակը, որ մենք կարողանանք պաշտպանել Արցախը և կարողանանք տեր կանգնել Հայաստանին, Հայաստանում իշխանափոխության իրականացումն է, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, նոր կառավարության ձևավորումն է, որը կկարողանա կազմակերպել Արցախի պաշտպանությունը և տեր կանգնել Հայաստանին»։
Անդրանիկ Թևանյանը տեսաուղերձով դիմում է ՀՀ քաղաքացիներին. «Մեր ձեռքերում է մեր երկրի ապագան։ Բոլորս ոտքի կանգնենք անկախ մեր ունեցած բոլոր տիպի տարաձայնությունների։
Արցախն օրերի կամ ժամերի խնդրի առաջ է կանգնած։ Եթե մենք չկարողանանք տեր կանգել ու պաշպանել Արցախը, հաջորդը լինելու է Սյունիքը, հետո՝ Սևանի տարածաշրջանը, ի վերջո Երևանը։ Այսօր ռմբակոծությունը Ստեփանակերտում է, վաղը նույնը կարող է լինել Երևանի հետ։
Մեր առաջարկը հետևյալն է. ժողովուրդը միասնաբար և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում ոտքի է կանգնում, պետք է իրականացնել համազգային գործադուլ և դասադուլ, գործադուլը չի վերաբերվում առաջնային նշանակություն ունեցող ոլորտներին ՝ դեղատներ, հիվանդանոցներ, հացի գործարաններ։ Մնացած առումով պետք է հավաքվենք Հանրապետության հրապարակում և միասնաբար պարտադրենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն այստեղ իշխանության է, Հայաստանը որևէ շանս չունի գոյատևելու և պաշտպանելու իր պետականությունը։ Ակնհայտ է, որ մենք մենակ ենք մնացել Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, մենակ ենք մնացել Թուրքայի ու Ադրբեջանի դեմ։ Որպեսզի այս իրավիճակը փոխվի, մենք պետք է հասնենք Փաշինյանի հեռացմանը։
Նախնական, այս պահի դրությամբ, որոշել ենք Հանրապետության հրապարակում երեկոյան ժամը 7-ին մեծ հանրահավաք կազմակերպել։
Բոլորս, բառացի բոլորս, մի կողմ պետք է դնենք հնարավոր տարաձայնությունները, հակասությունները, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, ակտիվ անհատներս հավաքվենք Հանրապետության հրապարակում և հասնենք փոփոխության։ Ինչքան շատ լինի մարդկանց քանակը, այնքան ավելի արագ է լինելու փոփոխությունը, այնքան անցնցում է լինելու փոփոխությունը։ Մեր նպատակը ոչ թե ցնցումն է, այլ Նիկոլ Փաշինյանին հեռացելը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 3 տասնյակ ուժերի մասնակցությամբ քննարկել ենք ստեղծված իրավիճակը. Սաղաթելյան
- Մենք միասին տեղադրում ենք այն նստավայրը, որը դառնալու է իշխանության աղբյուրի նստավայրը. Թևանյան: Ոստիկանությունն արգելեց վրանների տեղադրումը
- Պետք է ձևավորվի համապատասխան կոմիտե, որը կկազմակերպի և կառաջնորդի հետագա գործընթացները․ Թևանյան
- Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը.Անդրանիկ Թևանյան
- Իշխան Սաղաթելյանը քաղաքական ուժերին հրավիրում եմ ՀՅԴ գրասենյակ
- Այս պահին Արցախը վտանգի տակ է, մենք պետք է հասնենք մեր նպատակի իրականացմանը․ Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան