Այն, ինչը որ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր. Ավետիք Չալաբյան
«Իրադրության վրա ազդում է երկու իրողություններ, որոնք աշխատում են իրար դեմ: Դրանից մեկն աշխարհաքաղաքական իրողությունն է»,-Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաքվե նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը:
Նա բացատրեց, որ տարածաշրջանի ավանդական անվտանգային համակարգը քանդվել է այն պահին, երբ ՌԴ-ն ներքաշվեց ուկրաինական հակամարտության մեջ և սկսում է տարածաշրջանում նահանջ ապրել:
«Այն, ինչը որ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր, որովհետև նա հանդիսանում էր Արցախի անվտանգության երաշխավորներից մեկը, բայց այդ երաշխավորի ֆունկցիան չկատարեց»,-ասաց Չալաբյանը:
Բանախոսը հիշեցրեց, որ ՌԴ-ն արդարացավ, թե Հայաստանն արդեն ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում և պնդեց, որ նույնիսկ այդ դեպքում էլ ՌԴ-ն կարող էր չճանաչել:
Նա հայտարարեց, որ երկրորդ իրողությունը ՀՀ իշխանություններն էին, որոնք եկել էին Արցախը հանձնելու նպատակով:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին՝ Չալաբյանը նկատեց, որ նա անգամ կարեկցանքի խոսքեր չգտավ արցախցիների համար, այլ փորձեց բացատրել, որ Հայաստանի զինված ուժեր այնտեղ չկան:
«Հայաստանի քաղաքական իշխանությունը ձեռքերը լվաց Արցախից, երեկվա մեկ գիշերվա մեջ տված հարյուր զոհից, վիրավորներից, հումանիտար աղետից ու ողբերգությունից: Նա նույնիսկ փորձ չի անի մարդկանց այնտեղից տարհանել և այն պատահականություն չէ, այլ նպատակային քաղաքականություն»,- ասաց Հայաքվերի անդամը և վստահեցրեց, որ այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը Արցախում, նույնը Հայաստանում է անելու:
Նա նաև տեղեկացրեց, որ Արցախում այսօր հարց է դրված Ադրբեջանի դեմ կռված բոլոր հայորդիներին ձերբակալել, և ենթադրեց, որ նույնը լինելու է նաև Հայաստանում:
Չալաբյանը հայտարարեց, որ բոլոր բացասական զարգացումները կանխարգելելու համար պետք է ընդդիմադիր շարժմանն ավելի շատ քաղաքացիներ միանան և իրականացնեն իշխանափոխությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան