Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա․ Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուքի»-ի իր էջում գրում է․
«Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա:
Ադրբեջանը, օգտվելով կապի, վառելիքի ու տրանսպորտի բացակայությունից, օգտվելով նրանից, որ գիշեր է, շարունակում է (այս պահին էլ) խաղաղ բնակավայրերի (Ստեփանակերտ, Մարտունի և այլն), խաղաղ բնակիչների` հղի կանանց ու երեխաների, տարեցների թիրախավորված ռմբակոծումը:
Ադրբեջանական իշխանությունն այս հանցավոր ոճով մտադրված մեծացնում է խաղաղ բնակիչների թվում մարդկային կորուստները ու բնակավայրերի ավերումը:
Շուրջօրյա սկզբունքով մենք կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ և տանում ենք համատեղ աշխատանքներ ադրբեջանական պատերազմական հանցանքների ամրագրման, աջակցության ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել. Արցախի ՊՆ
- ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական ԶՈւ-ին. Արցախի ՊՆ
- Ժամը 22:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը. Արցախի ՄԻՊ
- Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան