Մեր գերեզմանները, մեր սրբավայրերը ո՞նց կարող ենք հանձնել թուրքին. Արցախցի կանայք
«Երեկվանից մինչև մի ժամ առաջ մեռած էինք, թաղած չէինք։ Մեկ ժամ առաջ աղջիկս զանգեց»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց հադրութից տեղահանված կինը, որը մասնակցու, էր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիային։
«Ես կցանկանայի, որ Հայաստանի գոռի ու գոչի իր տարածքային ամբողջականության մասին։ Եթե մենք մեզ չպահենք, ո՞վ կպահի։ Եթե չլինի Արցախը, որը դարպասն է, չի լինի նաև Հայաստանը»,-ավելացրեց նա։
«Մեր գերեզմանները, մեր սրբավայրերը մենք ո՞նց կարող ենք հանձնել թուրքին»,-Panorama.am-ին ասաց Մարտակերտի Մարավուզ գյուղի նախկին բնակչուհին, որ մասնակցում էր կառավարության շենքի դիմաց իրականցվող բողոքի ակցիային։
Նա զարմանակով նկատեց՝ ոստիկաններն այստեղ ավելի շատ են, զինվորները դիրքերում։
«Իրենք քիչ են, բայց ուժեղ են, տասնութ տարեկանն էնքան հզոր ուժ ունի, որ ինքը կռվում է. Ուղղակի զենք ուղարկեն, որ մեր տղերքը կռվեն»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան