Պետք է ոչ թե վախենալ պատերազմից, այլ վախենալ դավաճանների ու պարտվածների ղեկավարությամբ պատերազմի գնալուց․ էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․
«Արայիկ Հարությունյանն իր պաշտոնաթողությանը նախորդող ամիսներին ինտենսիվորեն քարոզում էր, որ պետք է ազգովի հեռանալ Արցախից, որովհետև «մենակ ենք, ո՞նց ենք դիմադրելու, դե հո չենք ինտեգրվելու» և այլ կապիտուլյանտական թեզեր։
Նման ղեկավար ունենալը նշանակում է կործանում։ Գիտակցելով սա՝ ի վերջո Արցախում կարողացան ձերբազատվել նրանից և նոր նախագահ ընտրել։ Բնական է՝ մեծ էր հավանականությունը, որ Ադրբեջանը, հասկանալով, որ փախչելու պատրաստ ուժին փոխարինել է պայքարելու պատրաստ ուժը, պետք է ժամանակ չտար այդ ուժին ամրապնդվելու համար և հարձակվեր։
Բայց կա մի կարևոր նրբություն․ ինչպես տեսնում ենք, Արցախը կարողանում է դիմադրել՝ թեկուզ և ծանր կորուստներով ու զրկանքներով։ Իսկ պատկերացրեք, եթե 2.5 տարի շարունակ Արայիկը չաջակցեր ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններին, Արցախի դիմադրության պաշարներն ու ժողովրդի վստահությունը տեղում չփոշիացներ, ինչ այլ իրավիճակում կլինեինք մենք հիմա։
Այս նույն վիճակը եկեք պրոյեկտենք Հայաստանի վրա։
Բոլոր նրանք, որ ասում են՝ «դե նիկոլին էլ որ հանենք, պատերազմ կլինի», իրականում կոչ են անում պարտվելով մահանալ, որովհետև «նիկոլ» նշանակում է նորանոր պարտված պատերազմներ, ինչպես և Արայիկի դեպքում, նշանակում է մսխված դիմադրողական պոտենցիալ։
Պետք է ոչ թե վախենալ պատերազմից, այլ վախենալ դավաճանների ու պարտվածների ղեկավարությամբ պատերազմի գնալուց։ Այդ դեպքում պարտությունը միանշանակ է։ Իսկ հակառակ պարագայում պատերազմը նաև հաղթելու ու կորցրածդ հետ բերելու հնարավորություն է։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր