3 տասնյակ ուժերի մասնակցությամբ քննարկել ենք ստեղծված իրավիճակը. Սաղաթելյան
«3 տասնյակ ուժերի մասնակցությամբ քննարկել ենք ստեղծված իրավիճակը»,-քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, գրեթե բոլոր քաղաքական ուժերը կիսում են այն տեսակետը, որ երկիրը ծանր ճգնաժամի առջև է, ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն և չեն պաշտպանում Հայաստանի շահը, Արցախը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և անհրաժեշտ են շատ կոնկրետ քայլեր ու գործողություններ։
«Բացառիկ համախմբում կար ու խոր գիտակցում, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միավորել կոնկրետ քայլերի, գործողությունների շուրջ, և մարդկանց կոնկրետ ուղի ու ճանապարհ ցույց տալ»,- ասաց նա։
Ի.Սաղաթելյանի խոսքով, ճանապարհային քարտեզ են մշակել, որի վերաբերյալ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն՝ այն բանից հետո երբ բոլոր քաղաքական ուժերն իրենց խորհուրդներում արագ քննարկումներ կանցկացնեն ու իրենց վերջնական տեսակետները կհայտնեն։
Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է ՀՅԴ ԳՄ գրասենյակ՝ ստեղծված ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզի քննարկման և լուծումներ գտնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Մենք միասին տեղադրում ենք այն նստավայրը, որը դառնալու է իշխանության աղբյուրի նստավայրը. Թևանյան: Ոստիկանությունն արգելեց վրանների տեղադրումը
- Պետք է ձևավորվի համապատասխան կոմիտե, որը կկազմակերպի և կառաջնորդի հետագա գործընթացները․ Թևանյան
- Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը.Անդրանիկ Թևանյան
- Իշխան Սաղաթելյանը քաղաքական ուժերին հրավիրում եմ ՀՅԴ գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին