Լոս Անջելեսում կողպել են Ադրբեջանի հյուպատոսության դռները
Լոս Անջելեսում մի քաղաքացի դրսից կողպել է Ադրբեջանի հյուպատոսության շենքի դռները։
«Այսքան շատ արյունը բավական չէ՞ Ալիևի համար։ Դեռ քանի մարդ պետք է մահանա։ 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ հենց այս պահին սպանդի են ենթարկվում։ Բավական չէ՞»,-ասում է ակցիա իրականացնող երիտասարդն ու կարմիր հեղուկ լցնում հյուպատոսության շենքի դիմաց։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի կեսօրից հետ Ադրբեջանը շփման գծոի ողջ երկյանքով հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով ինչպես մարտական հենակետերը, ռազմական տեխնիկան, այնպես էլ խաղաղ բնակչությանը, երեխաներին, տներն ու ավտոմեքենաները։
Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է անգամ Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տվյալներով, ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։
Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։
Սակայն այս պահին էլ վիրավորների ու զոհերի թիվն արագորեն ավելանում է։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՊՆ-ն կրկին կեղծիք է տարածում, թե Արցախում ՀՀ ՊՆ ստորաբաժանումներն են մարտ վարում
- Բեգլարյան. Արցախում արագորեն աճում է զոհերի և վիրավորների թիվը
- Սամվել Շահրամանյան. Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն անհագստացած է Արցախում քաղաքացիների նկատամբ զինուժի կիրառման հետևանքներից