Երկար տարիներ ձգվող զինված ընդհարումը կործանարար հետևանքներ է առաջացրել. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել.
«Ռազմական գործողությունների այսօրվա սրացումից հետո մենք չափազանց անհանգստացած ենք խաղաղ բնակիչների համար հումանիտար հետևանքների առնչությամբ։
Երկար տարիներ ձգվող զինված ընդհարումը կործանարար հետևանքներ է առաջացրել: Հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում մարդկանց համար գրեթե անհասանելի են եղել առաջնային նշանակության սննդամթերքն ու առողջապահական ծառայությունները: Այս հանգամանքներն ավելի են ծանրացնում ներկայիս իրավիճակը:
Մենք պատրաստ ենք արձագանքել ահագնացող մարդասիրական կարիքներին և շարունակել մեր մշտական աշխատանքը տարածաշրջանում։
Կոչ ենք անում ռազմական իշխանություններին անել առավելագույնը՝ քաղաքացիականների կյանքը պաշտպանելու և տարբերակման, համաչափության և նախազգուշացման սկզբունքները հարգելու համար՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունների ներքո։
ԿԽՄԿ-ի թիմերն այսօր բժշկական պարագաներ են տրամադրել երկու հիվանդանոցների, պլանավորում ենք առաջիկայում ևս շարունակել աջակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- 120,000 մարդ գտնվում են ֆիզիկական սպառնալիքի տակ՝ Ադրբեջանի ահաբեկչական լայնածավալ հարձակման պատճառով.Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանի փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել. Արցախի ՊՆ
- ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական ԶՈւ-ին. Արցախի ՊՆ
- Ժամը 22:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը. Արցախի ՄԻՊ
- Արցախի16 համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ. ՄԻՊ