
Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին երեխա է լույս աշխարհ եկել
Տավուշի մարզում երեխան լույս աշխարհ է եկել ճանապարհին։
«Մեր երկրի այս ծանր, անկայուն իրավիճակում, հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել։ Ծննդկանին օգնության է հասել բժիշկ Կորյուն Վարդապետյանը։ Երեխան ծնվել է 3300գր կշռով, 51 սմ հասակով։ Ծննդաբերությունից հետո ծննդկանին և երեխային շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Իջևան ԲԿ։
Բժիշկ Կ․ Վարդապետյանը շնորհակալություն է հայտնում Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանին և համայնքի բնակիչներին՝ բժշկին օգնելու համար»,-ասված է Վարդապետյան Ընտանեկան բժշկության կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին