Մարտակերտն անելանելի վիճակում է. Բնակիչներին դեռ չեն տարհանել
Մեկ ժամ առաջ Մարտակերտում որոշում է կայացվել տարհանել բնակիչներին, հիմնականում կանանց ու երեխաներին, սակայն այս պահին արդեն տարհանումը կասեցված է։
Մարտակերտից Անուշ Առաքելյանը ֆեյսբուքում գրում է. «Ժող, մեզ չեն տարհանել: Վերջին պահին օտմենա են արել: Դեռ լավ ենք: Դեռ ստեղ ենք: Դեռ խնդրում եմ շատ աղոթեք»։
Ավելի վաղ նա գրել էր. «Դեռ ողջ ենք։ Սպասում ենք էլի` չգիտենք ինչի։ Աղոթեք, շաաատ աղոթեք»։
«Մարտակերտ քաղաքը անելանելի վիճակում ա»,-գրել է Արցախում գտնվող Աշոտ Գաբրիելյանը։
«Փաստինֆո»-ն Արցախից տեղեկություններ է ստանում, որ բանկիչներին չեն հասցրել տարհանել. «Մոստը խփել են ու փակել։ Կաշենը վերցրել են, մոտակայքով։ Շրջափակման մեջ են քաղաքի հետ կապ չկա; Վանք գյուղը և շրջապատը տարհանել են։ Մարտակերտը լրիվ կտրվել է»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի