Ադրբեջանցիները Թաղավարդից խաղաղ բնակիչների են գերեվարել. Մետաքսե Հակոբյան
«Մեր ընկերների հարազատներին ադրբեջանցիները Թաղավարդից գերեվարել են»,- այս մասին NEWS.am-ին ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Ամենածանր չկա, բոլոր հատվածներում է ծանր: Մեր ընկերների հարազատները, որոնք Թաղավարդում են ապրում, ադրբեջանցիները գերեվարել են: Ադրբեջանցիները գնում են ծայրահեղ քայլերի և իրենց համար տարբերություն չկա խաղաղ բնակիչ է, թե՝ ոչ, սպանում են կամ գերեվարում են բոլոր կողմերից:
Սա այն ցեղասպանությունն է, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր, նա հասավ իր երազանքին: Հայաստանում մեր հայրենակիցները Արցախի ու Հայաստանի փոխարեն որոշեցին ունենալ Նիկոլ: Արցախն արդեն մեկ օր է՝ դիմակայում է՝ հույս ունենալով, որ Հայաստանը կօգնի իրեն, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ»,- նշել էպատգամավորը:
Մ.Հակոբյանի խոսքով՝ Արցախը երեկվանից միջնորդավորված քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ, բայց ադրբեջանական կողմը որևէ առաջարկ չի լսում։
Նա հայտնել է, որ քիչ առաջ է հիվանդանոցից եկել, բազմաթիվ վիրավորներ ու զոհեր կան.
«Բայց ռեսուրսը շատ սահմանափակ է: Ստեփանակերտի այն հատվածում, որտեղ իմ տունն ու ընտանիքն է, այլևս մարդ չեմ տեսնում:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիայի մասնակից երկու արցախցիներ են ձերբակալվել, նրանցից մեկն անչափահաս է
- Եթե Արցախը դժգույն է՝ քո տունն էլ դժգույն դառնա, սգավոր. Արցախցի կինը՝ Փաշինյանին
- Արցախն ընկավ. Արթուր Ղազինյան
- Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակ հայտարարությունը
- Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից. Վարուժան Գեղամյան
- Արցախում կրակոցները չեն դադարել
- Արցախում զոհերի թիվը հասնում է 100-ի. Ռուբեն Վարդանյան
- Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները