ՌԴ ՊՆ. Բաքուն և Ստեփանակերտը պայմանավորվել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ
Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։
Այդ պայմանավորվածությունների իրականացումը կիրականացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության հետ համաձայնեցված»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ստեփանակերտը հայտնել էր, որ ընդունել է ռուս խաղաղապահների՝ ժամը 13:00-ից զինադադարի առաջարկը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական ռազմական ագրեսիան են սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։ Արցախում մարտերը շարունակվում են: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում գրանցված տեղեկատվության համաձայն՝ հրետակոծության հետևանքով զոհվել է 32 և վիրավորվել ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 7 զոհ (երկու երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) խաղաղ բնակչության շրջանում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը չեղարկել է դեպի Հայաստան և Ադրբեջան բոլոր չվերթները
- Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակ հայտարարությունը
- Ստեփանակերտի քաղաքապետարանի կոչը. Սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան
- Ստեփանակերտում որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի խաղաղապահների տեղակայման վայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան